Մենք սիրում ենք այն, ինչ անում ենք, և գնահատում ենք բնությունը։ Այդ սերն արտահայտում ենք մեր մատուցած ծառայությունների որակով՝ յուրաքանչյուր արկած դարձնելով առանձնահատուկ
Մենք հավատում ենք, որ իրական աճը սկսվում է փոքր քայլերից։ Այդ պատճառով մեզ համար կարևոր են ոչ միայն արկածները, այլև նոր հմտություններ ձեռք բերելն ու փորձ կուտակելը։ Օգնում ենք մեր հյուրերին՝ աստղազարդ երկնքի տակ իրենց առաջին գիշերից մինչև լեռներում ինքնուրույն ու վստահ քայլելն աստիճանաբար բացահայտել բնությունն ու սեփական հնարավորությունները։
Մենք նաև համոզված ենք, որ անվտանգությունն իսկական արկածի հիմքն է։ Այդ իսկ պատճառով բարձր չափանիշներ ենք պահպանում մեր աշխատանքի բոլոր փուլերում՝ արշավային գույքի որակից մինչև մեր ուղեկցողների պատրաստվածությունը։
Ուսուցում դասասենյակից դուրս՝ բնության և արկածների միջոցով
Արշավային գույքի վարձույթ
Գտի՛ր անհրաժեշտ գույքը և պատրաստվի՛ր արկածներին
Կորպորատիվ Համագործակցություն
Մենք նախագծում և կազմակերպում ենք ամբողջական բացօթյա ճամբարներ կորպորատիվ թիմերի համար
Բնության հանգրվան և ճամբարային փորձառություն
Դիլիջան, Ամառ 2027․ Բացահայտի՛ր առաջինը
2027 թվականի հունիսին Սանտարեսի առաջին ճամբարը կբացի իր դռները Դիլիջանի լեռներում՝ հինավուրց անտառների, մշուշի ու խոր կանաչի գրկում։ Ճանապարհներից հեռու, հովիտներից վեր ու բնության խորքում թաքնված այս անկյունը մի վայր է, որը քչերին է վիճակվելու բացահայտել։ Only 50 spots. One forest. One chance to be among the first. Come disconnect, explore and reconnect with yourself.
Այո՛։ Հունիսին կայանալիք մեր առաջին ճամբարի համար նախատեսված է ընդամենը 50 տեղ, ուստի խորհուրդ ենք տալիս ամրագրել հնարավորինս շուտ։ Երբ բոլոր տեղերը զբաղեցվեն, գրանցումը կփակվի։
In the mountains of Dilijan, Armenia, deep in the forest and far from the main roads. The exact location is kept hidden, and we share it with confirmed guests after booking.
Բացահայտի՛ր Դիլիջանի բնության գեղեցկությունը բոլորովին նորովի։ Անծայրածիր անտառներ, մշուշով պատված հովիտներ ու վեհ լեռներ՝ պարուրված խոր ու խաղաղ լռությամբ։
Այս տեսանյութի բոլոր կադրերը իրական են՝ նկարահանված հենց այն վայրում, որտեղ անցկացվելու է մեր առաջին ճամբարը։
Պատկերացրո՛ւ՝ արթնանում ես լեռների գրկում, շնչում զով լեռնային օդն ու լսում միայն ծառերի սաղարթով անցնող քամու մեղմ շշունջը։
իտի՛ր տեսանյութը և արի՛՝ Դիլիջանի բնության գրկում քո սեփական արկածը սկսելու։
Կրթական ծրագրեր
Ուսուցում դասասենյակից դուրս՝ բնության և արկածների միջոցով
Կյանքի ամենակարևոր դասերից մի քանիսը հնարավոր չէ սովորել միայն դասասենյակում։ Santares-ում համագործակցում ենք դպրոցների, համալսարանների և կրթական կենտրոնների հետ՝ ուսուցումը դասասենյակից դուրս բերելով Հայաստանի լեռներ ու անտառներ։
Մեր ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքի երեխաների և երիտասարդների համար։ Դրանք համատեղում են բացօթյա հմտությունների զարգացումը, թիմային աշխատանքը, առաջնորդությունը և բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորումը։
Յուրաքանչյուր ծրագիր անցկացվում է պատրաստված ուղեկցողների ղեկավարությամբ՝ անվտանգության բարձր չափանիշների պահպանմամբ, որպեսզի ուսուցիչներն ու ծնողները վստահ լինեն երեխաների ապահովության հարցում։
Միասին օգնում ենք երիտասարդներին մի փոքր կտրվել էկրաններից, բացահայտել սեփական ուժեղ կողմերն ու տուն վերադառնալ ավելի ինքնավստահ, հետաքրքրասեր և շրջապատող աշխարհի հետ ավելի սերտ կապ զգալով։
In consequat, quam id sodales hendrerit, eros mi leo, nec lacinia risus neque tristique augue. Proin tempus urna vel congue elementum. Vestibulum euismod accumsan duiac iaculis sem
Jiza Sikuanza
In consequat, quam id sodales hendrerit, eros mi leo, nec lacinia risus neque tristique augue. Proin tempus urna vel congue elementum. Vestibulum euismod accumsan duiac iaculis sem
Peter Monier
In consequat, quam id sodales hendrerit, eros mi leo, nec lacinia risus neque tristique augue. Proin tempus urna vel congue elementum. Vestibulum euismod accumsan duiac iaculis sem
Sara Carter
Տեղեկացե՛ք առաջինը
Մուտքագրի՛ր էլ․ փոստիդ հասցեն՝ նորություններին տեղեկացված լինելու համար