Santares-ը ծնվեց մի պարզ համոզմունքից՝ բնության գրկում մարդը վերագտնում է ինքն իրեն։ Լեռը, անտառն ու մարդը փոխկապակցված են, և երբ ժամանակ ենք անցկացնում վայրի բնության մեջ, հիշում ենք, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։
Անվերջ աղմուկի, ծանուցումների ու էկրանների աշխարհում այդ զգացողությունը գնալով հազվադեպ է դառնում։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուրն արժանի է այն վերապրելու։
Santares անվանումն էլ իր մեջ կրում է այս գաղափարը։ Այն միավորում է հայերեն «սար» և «անտառ» բառերը, իսկ երրորդ իմաստը դու ես՝ մարդը։ Մեր անցած յուրաքանչյուր արահետը, կառուցած յուրաքանչյուր ճամբարն ու վառած յուրաքանչյուր խարույկը մեկ նպատակ ունեն՝ միավորել այս երեքը՝ լեռը, անտառն ու մարդուն։
Մեր առաքելությունն է՝ բնության հետ այս կապը դարձնել հասանելի, անվտանգ և անմոռանալի։ Հայաստանի մեր ճամբարից ուղեկցում ենք հյուրերին դեպի լեռներ, օգնում ձեռք բերել նոր հմտություններ և ստեղծում պայմաններ՝ դանդաղելու, խոր շունչ քաշելու ու առօրյա հոգսերից կտրվելու համար։ Անկախ նրանից՝ առաջին անգամ ես մեկնում արշավի, թե փորձառու լեռնագնաց ես, մեզ հետ կգտնես քեզ համապատասխան ուղին և թիմ, որը կուղեկցի քեզ այդ ճանապարհին։
Մեր կազմակերպած յուրաքանչյուր փորձառություն հիմնված է երեք գաղափարի վրա՝ կտրվել առօրյա աղմուկից ու լիարժեք ապրել ներկա պահը, բացահայտել բնության գեղեցկությունն ու սեփական հնարավորությունների սահմանները, վերագտնել կապը ինքդ քեզ և կողքիդ մարդկանց հետ։
Խարույկի շուրջ, լեռան գագաթին կամ անտառի խաղաղ լռության մեջ ծնվում են այն պահերը, որոնք փոխում են մեզ։
Մենք հավատում ենք, որ իրական աճը փոքր քայլերից է սկսվում։ Այդ պատճառով մեզ համար կարևոր են ոչ միայն արկածները, այլև նոր հմտություններ ձեռք բերելն ու փորձ կուտակելը։ Օգնում ենք մեր հյուրերին՝ աստղազարդ երկնքի տակ անցկացրած առաջին գիշերից մինչև լեռներում ինքնուրույն ու վստահ քայլելը, աստիճանաբար բացահայտել բնությունն ու սեփական հնարավորությունները։
Մենք նաև համոզված ենք, որ անվտանգությունն իսկական արկածի հիմքն է։ Այդ պատճառով բարձր չափանիշներ ենք պահպանում մեր աշխատանքի բոլոր փուլերում՝ արշավային գույքի որակից մինչև մեր ուղեկցողների պատրաստվածությունը։
Մենք պարզապես արշավներ չենք կազմակերպում․ մենք ստեղծում ենք հիշողություններ, որոնք մնում են քեզ հետ նույնիսկ տուն վերադառնալուց հետո, և հոգ տանում այն վայրերի մասին, որոնք այդ հիշողությունները հնարավոր են դարձնում։ Հարգանքով ենք վերաբերվում բնությանը, համագործակցում տեղական համայնքների հետ և ձգտում շրջակա միջավայրը թողնել ավելի լավ վիճակում, քան գտել ենք։
Հայաստանի լեռներն ու անտառները աշխարհի թաքնված գանձերից են, և մենք հպարտ ենք դրանք քեզ ներկայացնելու հնարավորությամբ։
Մեր ցանկությունն է, որ գաս որպես հյուր, իսկ հեռանաս՝ որպես Santares ընտանիքի անդամ՝ ավելի խաղաղ, ավելի ուժեղ և ինքդ քեզ ավելի մոտ։
Սա դեռ սկիզբն է։ Santares-ը մեծ ճանապարհորդության առաջին էջն է, և մենք հրավիրում ենք քեզ դառնալ դրա մի մասը։